Ճամփորդություն դեպի «Ալլուրիա» գինեգործարան

Այսօր, մեծամասամբ ապագա զբոսավարների խմբով` Մարիամ Միանսովնայի, ընկեր Դիանայի և ընկեր Արտակի գլխավորությամբ, այցելեցինք «Ալլուրիա» գինեգործարան: Գինեգերծարանի մասին մեզ պատմում էր ու շրջայցը իրականացնում էր Սամվել Մաչանյանը:

Սկզբում գինեգործությունն իրենց համար եղել է ուղղակի հոբբի: 2007-2008թթ․-ից սկսած` եղբայրների հետ գինի էին պատրաստում, բայց միայն ընտանիքի, ընկերների համար:

Վաճառելու միտքն առաջացել է 2013թ., երբ գինու մի քանի շիշ վերցրած` Սամվելը գնացել է ծանոթ սոմելյեի (գինեգետ) մոտ՝ խնդրելով, որ փորձի և իր կարծիքը հայտնի: Վերջինս դրական արձագանք է տվել ու ասել, որ գինին մեծ պոտենցիալ ունի:

Այնուհետև իրականացվել են բրենդավորման, շիշ ընտրելու, պատվիրելու, սարքեր գնելու և այլ գործընթացներ, որոնցից հետո միայն՝ 2016թ.-ի դեկտեմբերի 15-ին վաճառքի են հանվել «Ալլուրիա» անունով կարմիր չոր գինիները:

Անվանումն ընտրվել է ի պատիվ Վանի շրջանում գտնվող իրենց պապական գյուղի՝ Ալյուրի կողքով հոսող Ալլուրիա գետի: Հիմա այդ գետը կոչվում է Կարասու (թուրքերենից թարգմանաբար՝ սև ջուր):

Գինեգործարանը ընտանեկան բիզնես է: Աչքի է ընկնում իր յուրօրինակությամբ ու խենթությամբ:

«Մեզ մոտ բացարձակ վայրի խմորում է։ Այսինքն՝ մեզ մոտ խաղողն այգուց գալիս է գործարան, մենք իրականացնում ենք խաղողի մանրակրկիտ զննում, հատ-հատ ընտրում ենք։ Մենք թողնում ենք, որ վայրի խմորիչներն իրենց գործն անեն։ Դա շատ մեծ ռիսկ է, իհարկե, քանի որ տարբեր խմորիչներ կարող են աշխատել: Բայց մենք էդ ռիսկին գնում ենք, որովհետև մեր ամբողջ նպատակը տրադիցիոն գինեգործությունն է, այն գինեգործությունը, որը որ մեր պապիկն է մեզ սովորեցրել»,- պատմում էր Սամվել Մաչանյանը:

Այդ պատերի ներսում տիրող ջերմությունն ու սերը ակընհայտ էր: Ճամփրդությունը հաջողված էր ու շատ տպավորիչ:

One thought on “Ճամփորդություն դեպի «Ալլուրիա» գինեգործարան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s