Դիջիթեք 2022 – ի շրջանակներում ես՝ Նելլի Միսկարյանս և Քնար Հարությունյանը, անցկացնելու ենք Canva ծրագրի դասընթացներ, որի ընթացքում հայտագրվածներին կսովորեցնենք ու կբացատրենք Canva ծրագրից օգտվելու հմտություններն ու նրբությունները, որոնց միջոցով կկարողանան պատրաստել լոգոներ, սթորիներ սոց ցանցերի համար և այլն։
Կլինի մեկ դասըթնաց, որի ընթացքում կսովորենք հմտություններն ու ծրագրի միջոցով միասին կպատրաստենք տարբեր գրաֆիկական դիզայնով պաստառներ, պրեզենտացիաներ և այլն։
Դասի ընթացքում կսովորենք.
Ի՞նչ է իրենից ներկայացնում Canva ծրագիրը, ինչ ֆունկցիաներ ունի և ինչի համար է նախատեսված։ Կբացատրենք թե ինչպես կարելի է ծրագիրն օգտագործել անվճար ու պատրաստել կրեատիվ պաստառներ, լոգոներ և այլն։
Դասի նպատակը՝
Սովորել ճիշտ օգտվել ծրագրից։ Ավելի լավ ճանաչել ծրագիրն ու սովորել այն օգտագործել։