Տարածք
1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում։
Բնակչություն
Իրանը բազմազգ պետություն է: Այստեղ ապրում են պարսիկներ (45 %), ադրբեջանցիներ, քրդեր, թուրքմեններ, բելուջներ, հայեր և այլք:
Պետական լեզու
Պետական լեզուն՝ պարսկերեն
Կրոն
Տիրապետող կրոնն իսլամն է: Բնակչության 98 %-ից ավելին մահմեդականներ են. նրանց 90 %-ը դավանում է շիա մահմեդականությունը:
Տարադրամ
Դրամական միավորը՝ ռիալ
Ժամային գոտի
Рекламаhttps://c0.pubmine.com/sf/0.0.3/html/safeframe.htmlПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ
IRST (ՀԿԺ+3:30)
Հեռախոսային կոդ
+98
Աշխարհագրություն
Իրանը Հարավարևմտյան Ասիայի խոշոր երկրներից է, որի տարածքը գերազանցում է Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Շվեյցարիայի տարածքները միասին վերցրած, իսկ այդ տարածաշրջանում զիջում է միայն Չինաստանին ու Հնդկաստանին: Իրանը ՀՀ-ի հարավային հարևանն է: Երկրի Իրան անունը ծագում է հնագույն Արիանա անունից, որը նշանակում է «արիների երկիր»: Երկրի նախկին անվանումը՝ Պարսկաստան, ծագում է նրա կենտրոնական մարզի՝ Ֆարս կամ Պարս (հունարեն) անունից: 1935թ-ից երկիրը պաշտոնապես կոչվել է Իրան:Իրանը զբաղեցնում է Հարավարևմտյան Ասիայի ամենաընդարձակ անապատային ու կիսաանապատային լեռնաշխարհը: Հյուսիս-արևմուտքում այն ներառում է Հայկական լեռնաշխարհի հարավարևելյան մասը, հյուսիսում՝ Էլբուրսի, արևելքում՝ Թուրքմենա-խորասանյան, հարավում և հարավ-արևմուտքում՝ Զագրոսի, հարավ-արևելքում` Մեկրանի լեռնաշղթաները: