Սյունիքի մարզում նկարահանվամ ֆիլմերը

Գարեգին Նժդեհ (2013) «Գարեգին Նժդեհ» ֆիլնընկարահանվել է 2013 թվականին Panarmenian films կինոստուդիայի կողմից, ռեժիսոր` Հրաչյա Քեշիշյան: Ֆիլմը պատմում է հայազգի ռազմաքաղաքական գործիչ, սպարապետ Գարեգին նժդեհի անցած ուղղու մասին: Այս պատմական ֆիլմն արժանացել է հակասական՝ խիստ դրական և խիստ բացասական գնահատականների, մասնավորապես Նժդեհի կերպարի և դերակատարներից մեկի մասին։ ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ” ընկերության նկարահանած գեղարվեստական ֆիլմի սցենարի […]

Read More Սյունիքի մարզում նկարահանվամ ֆիլմերը

Գեղարքունիքի մարզում նկարահանված ֆիլմերը

Ճանապարհ Դեպի Կրկես «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմը առաջին հայերեն գունավոր կինոնկարն է: Նկարհանվել է 1963 թվականին ՀայՖիլմ կինոստուդիայում: Ֆիլմը պատմում է տաղանդավոր երիտասարդի՝ Լեոնիդի մասին, ով ցանկանում է ծաղրածու դառնալ։ Կրկեսում աշխատելու նրա առաջին փորձերը ձախողվում են, սակայն նա իր աշխատասիրության ու տաղանդի շնորհիվ դառնում է ծաղրածու՝ արժանանալով հանդիսատեսի հիացմունքին։ Ռեժիսոր` Հենրիկ Մալյան, Լևոն Իսահակյան […]

Read More Գեղարքունիքի մարզում նկարահանված ֆիլմերը

Կոտայքի մարզում նկարահանված ֆիլմերը

Ապրիլ. 1985 Ապրիլ ֆիլմը նկարահանվել է 1985 թվականին «Հայֆիլմ» կնոստուդիայում: Ֆիլմի գործողությունները ծավալվում են 80-ականների կեսերին հայկական լեռնային մի գյուղում և ընդամենը մեկ օր՝ ապրիլի 24-ին, Եղեռնի զոհերի հիշատակի օրը։ Ֆիլմի հերոսները կոտորածից հրաշքով փրկվածներն ու նրանց սերունդներն են, ովքեր հիշում են ազգային պատմության դասերը և փոխանցում իրենց երեխաներին ու թոռների: Ճանապարհին. 1976 Ճանապարհին ֆիլմը […]

Read More Կոտայքի մարզում նկարահանված ֆիլմերը

Լոռվա մարզում նկարահանված ֆիլմերը

«Աշնան արև» 1977 թվականին Հրանտ Մաթևոսյանի համանուն վիպակի հիման վրա նկարահանված ֆիլմ: Ֆիլմը պատմում է հակասական և բարդ բնավորության տեր գեղջկուհու ճակատագրի, կյանքի պարտադրած դժվարությունների հաղթահարման, միջավայրի, ընտանիքի ու զավակների հետ ունեցած նրա դժվար հարաբերություների մասին: «Գիքորը» 1982 թվականին նկարահանված «Գիքորը» կինոնկարը Հովհաննես Թումանյանի համանուն պատմվածքի երկրորդ եկրանավորումն է: Ֆիլմում Համբոն իր տղային՝ Գիքորին, տանում […]

Read More Լոռվա մարզում նկարահանված ֆիլմերը

Տավուշի մարզում նկարահնաված ֆիլմերը

Ուղիղ 60 տարի առաջ Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում առաջին անգամ նկարահանող խումբ ոտք դրեց։ Այս օրինակը վարակիչ դարձավ, դրանից հետո հենց այս գյուղում հայկական կինոյի մի քանի հայտնի ֆիլմեր նկարվեցին, բայց ամենամեծ ֆիլմը մնաց “Մենք ենք, մեր սարերը”։ Ի՞նչն է միավորում «Ճանապարհ», «Ջրերը բարձրանում են», «Մենք ենք, մեր սարերը», «Տղամարդիկ» ու «Հուշարձան» հայկական ֆիլմերին։ Տարբեր […]

Read More Տավուշի մարզում նկարահնաված ֆիլմերը

Կինոն ու Գյումրին

1982 թվականին ծագումով գյումրեցի ռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Մկրտչյանը մասամբ «Հայֆիլմ» կինոստուդիայում, մասամբ՝ Գյումրիում նկարահանեց «Հին օրերի երգը» ֆիլմը, երկու տարի անց` «Մեր մանկության տանգոն»: Գյումրիում են նկարահանվել նաև «Տխուր փողոցի լուսաբացը», «Ուրախ ավտոբուս», ավելի վաղ՝ «Եռանկյունի», «Հեղնար աղբյուր», «Կտոր մը երկինք», «Վերադարձ ավետյաց երկիր» ֆիլմերը: Դրանց շնորհիվ Գյումրիի՝ նկարահանման հրապարակ հանդիսացած կոլորիտային շենքերն ու բակերն […]

Read More Կինոն ու Գյումրին

«Չեռնոբիլ» սերիալը տուրիզմում

Աշխարհի ամենավատ միջուկային վթարի վայրը կարծես զբոսաշրջային աճի համար այնքան էլ բնորոշ վայրը չի երևում: Սակայն 2019 թվականին թողարկվեց HBO-ի կողմից նկարված «Չերնոբիլ» մինի սերիալը: Վերջինս պատկերում է 1986 թվականի ողբերգալի վթարի հետևանքները, մաքրման գործողությունը և հետագա հետաքննությունը` մանրակրկիտ ճշմարտությամբ: Հեռուստատեսային մինի սերիալի հաջողության շնորհիվ հանկարծակի աճեց զբոսաշրջիկների թիվը, ովքեր գնում էին ատոմակայանը և հարևան […]

Read More «Չեռնոբիլ» սերիալը տուրիզմում

Հարրի Փոթեր Ֆիլմը և տուրիզմը

Հարրի Փոթերը 21րդ դարի մշակույթի մեծ և կարևոր մասն է կազմում: Չնայած, որ Հարրիի պատմությունը համարվում է ավարտված թե´ գրքերում և թե´ էկրաններին, միևնույնն է այն մնում է ամենաեկամտաբեր բիզնեսներից մեկը Մեծ Բրիտանիայում` երկրպագուների շնորհիվ: Կինոտուրիզմը աճող արդյունաբերություն է: Վերջինիս արդյունքում վայրերը, որոնք տեղ են գտել արդեն ճանաչում ստացած ֆիլմում դառնում հետաքրիր զբոսաշրջիկների համար: Որպես […]

Read More Հարրի Փոթեր Ֆիլմը և տուրիզմը

Կինոն որպես զբոսաշրջության ռեսուրս

Կինոտուրիզմն ամբողջ աշխարհում աճող երևույթ է, որը խթանում է ինչպես ժամանցի արդյունաբերության աճը, այնպես էլ միջազգային ճանապարհորդությունների աճը: Կինոտուրիզմը հաջողության հասցնելու համար կարևոր է, որ այն հիմնված լինի հետևյալ ֆակտորների վրա. Շուկայի թիրախավորում, նպատակակետի հատկանիշներ, ֆիլմին հատուկ գործոններ, ֆիլմի հանձնաժողովի և կառավարության ջանքեր, տեղանքի հասանելիություն: Որպես օրինակ «Մատանիների Տիրակալ» ֆիլմը Նոր Զելանդիայում ավելացրել է Ներգնա […]

Read More Կինոն որպես զբոսաշրջության ռեսուրս